Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում (տեսանյութ, լուսանկարներ)

Մարտի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում:

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ:

Նախարար Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել հայրենիքի պաշտպաններին:

Ավելի ուշ պաշտպանության նախարարն այցելել է զորամասի ենթակա ստորաբաժանումներից մեկի համար նոր կառուցված մշտական տեղակայման վայր, շրջել շինհրապարակում, հետևել կառուցապատման աշխատանքներին: Զորամասն ապահովված է լինելու հարմարավետ զորանոցներով, շտաբային, թիկունքային, ճաշարանային շենք-շինություններով, առանձին նշանակության ենթակառույցներով:

Սուրեն Պապիկյանը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել շինությունների անվտանգային նորմերին, ռազմական տեխնիկայի և սպառազինության պահման վայրերին, ինչպես նաև խստորեն պահել շենքերի ամրաշինական չափորոշիչները:

Զորամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա երկրորդ կեսին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Վստրեչի» կամրուրջը երկու ամիս փակ կլինի

Հաջորդը

Չպետք է գնալ նման զիջումների. Արծվիկ Մինասյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ում էր ուղղված հայտնի ձայնագրությունը (տեսանյութ)

Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ձայնագրությունը։ Ձայնագրությունում Նիկոլ Փաշինյանը պատմում էր, թե ինչպես…
Դիտել

Հայաստանում անցկացվեց «ԳՌՈՄ-2021» զորավարժությունը (տեսանյութ)

Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ…
Դիտել

Արցախի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share