«Սև Բախ Արցախը» Բեռլինում

Արցախի մասին պատմող «Սև Բախ Արցախ» ֆիլմը կմնա Բեռլինի միջազգային կինոփառատոնումի ծրագրում. Ադրբեջանում այն անվանում են քարոզչություն ընդդեմ իրենց երկրի: Այս մասին հայտնում է Focus.ua-ն հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:

«Մենք հասկանում ենք, որ «Սև Բախ Արցախ» ֆիլմը մեր փառատոնում անդրադառնում է Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության մի շարք խնդիրների և զգայուն հիշողությունների… Չնայած դրան, ֆիլմը կմնա մեր ծրագրում, քանի որ ֆիլմարտադրողներին թույլ չտալ խոսելն առաջ գնալու ճանապարհ չէ», – ասել են կինոփառատոնի կազմակերպիչները:

Ֆիլմի նկարագրության մեջ նշվում է, որ դրա ստեղծողներ Այրին Անաստասը և Ռենե Գաբրին աշխատում են ժամանակի տարբեր շերտերով, որպեսզի գնահատվի ժամանակի ազդեցությունը մարդու ընկալման վրա և անցյալի կադրերը վերագնահատելու հնարավորություն ընձեռնվի: Ֆիլմում օգտագործվում են Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները՝ փորձարկելով ժապավենի հնչողության ձայնը:

Ֆիլմի գործողությունները բաժանված են 13 գործողությունների, որոնցում բարձրացվում է ինքնության, պատկանելիության հարցը: Բոլոր ակտերը միահյուսված են՝ ցուցադրելով տարածքի լանդշաֆտները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

COVID-19․ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան վարակվածների թվով առաջին եռյակում են

Հաջորդը

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հետպատերազմյան Մարտակերտը վերականգնվում է (տեսանյութ)

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազդագիր» կայքին պատմել է, թե ինչ աշխատանքներ են կատարվել ու կատարվում Արցախի Մարտակետ քաղաքում։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share