Քաղաքական մեծամասնությունը մերժեց կարևոր մի հայտարարության ընդունումը․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական մեծամասնությունը մերժեց կարևոր մի հայտարարության ընդունումը, հատկապես հիմա, երբ 100-րդ օրն է մոտենում Լաչինի միջանցքի շրջափակման, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դրսևորման։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ցավում եմ, որ մենք ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չենք կարողանում մեր պետականության համար հույժ կարևոր հարցերից մեկի վերաբերյալ ունենալ միասնական տեսակետ։ Ինչպես հաճախ քաղաքական մեծամասնությունը ասում էր, որ լավ կլինի այս հայտարության նախագծերը նաև համատեղ քննարկենք և այլն, մենք փորձեցինք նաև այդ ճանապարհը որդեգրել ու առաջարկեցինք, որ պատրաստ ենք քննարկել։ Սակայն հանդիպման ժամանակ, ինչպես նախկինում է եղել, այս անգամ ևս, առաջարկվում էր հրաժարվել հայտնի ԼՂ Հանրապետություն բառից, ինքնորոման իրավունքը չշեշտել, հրաժարվել Հայաստանի հանձնառությունից և այլն»,- ասաց պատգամավորը։

Մինասյանը նշեց, որ Ալիևը իր հանցավոր վարքագիծը դրսևորելու համար անընդհատ շահարկում է Պրահայի և մյուս հանդիպումները։

«Մեր առաջարկը հետևյալն է եղել՝ եթե նման որևէ չարաշահում է իրականցնում հանցագործ Ալիևը, ապա բերենք այդ բառի փոխարեն օգտագործենք այլ բառ, օրինակ՝ խեղաթյուրելով այդ հանդիպումների էությունը և այլն, այսինքն՝ այստեղից հնչեցնել մոտեցում, թե իբր դա ներքին կյանքին է վերաբերում, բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Առաջարկել ենք՝ հայտարարեք, որ չկա նման համաձայնություն ու ֆիքսենք, որ խեղաթյուրում է Ալիևը այդ համաձայնությունը»,- նշեց Արծվիկ Մինայանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վեր ընկեք տեղներդ, բոլորիդ հերթը գալու է․ Հայկ Կոնջորյան

Հաջորդը

Իրանի փոխարտգործնախարարը կայցելի Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղական երկխոսության. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` մամուլի համար հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով «Հարգելի՛ պարոն…
Դիտել

Բաքուն տարբեր միջոցներով տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը…
Դիտել

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share