Օդի ջերմաստիճանը մայիսի 02-04-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա

Մայիսի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-04-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մայիսի 05-06-ը ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 03-04-ի, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ, մայիսի 05-06-ին՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 02-04-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 05-06-ը կնվազի նույնքան:

Երեւանում մայիսի 02-03-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 05-06-ը՝ ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Մայիսի 04-ին, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատարվել է 2941 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք

Հաջորդը

«Ինտերը» Իտալիայի չեմպիոն

Առնչվող նյութեր
Դիտել

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներն ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտեցին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ…
Դիտել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում Սու-34 օդանավն ընկել է բնակելի շենքի վրա

Ռուսական լրատվական գործակալությունները հայտնում են, որ Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում կործանվել է Սու-34 ռազմական օդանավը։ Ականատեսները, որոնց հղում…
Դիտել

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share