Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շվեյցարիայում

Հավաքականի մարզմանը մասնակցել է 25 ֆուտբոլիստ, այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Չվերթների ուշացման պատճառով Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը չէին հասցրել ժամանել Սեն Գալեն մինչ մարզումը:

Մյուս ֆուտբոլիստները մասնակցել են թիմային մարզմանը, բայց նրանցից 3-ը՝ Վբեյմար Անգուլոն, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Հակոբ Հակոբյանը, մարզման տարբեր ժամանակահատվածներում աշխատել են անհատական ծրագրով ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի վերահսկողությամբ:

Հակոբ Հակոբյանը և Վբեյմար Անգուլոն մի քանի օր առաջ են ապաքինվել վնասվածքից, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը երկարատև թռիչքից հետո մարզվում էր ավելի խնայողական ռեժիմով:

Մարզումից հետո կայացած երկկողմանի հանդիպման ժամանակ մի շարք ֆուտբոլիստներ փորձարկվել են տարբեր դիրքերում, մարզիչները դիտարկել են տակտիկական տարբեր սխեմաներ:

Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում Ուցվիլի խաղադաշտում: 

Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում շարունակվում է ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքը

Հաջորդը

Կորած պայմանագրային զինծառայողներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել

Առնչվող նյութեր
Դիտել

Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը որոշակիորեն կթուլանա, սակայն առաջիկայում դեռևս կպահպանվի․ ԿԲ

2022թ. օգոստոսի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%: 2022թ. հունիսին 12-ամսյա գնաճը…
Դիտել

ՊԵԿ հայտարարությունը՝ հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ նախատեսվում է հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումն…
Դիտել

Լիլիթ Մակունցը քննարկել է ՀՀ և Յուտա նահանգի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 6-7-ը Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի հրավերով  ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share