2008թ. մարտի 1-ը ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր․ Փաշինյան

Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ, այն ավելի լայն համատեքստ ունի: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2008-ի մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։

Նրա խոսքով՝ իրականում 2008թ. մարտի 1-ը ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր.

«Ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, դեֆորմացնելու, նրան արտահայտվելու և որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին էր։ Եվ մարտի 1-ի խորհուրդը հենց այսպես մենք պետք է ընկալենք»։

Ըստ Փաշինյանի՝ մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև ՀՀ-ում ընտրություններ կեղծելու էջը շրջված է. 

«Դրա երաշխավորը ոչ թե որևէ կառավարություն, կուսակցություն, իշխանություն է, այլ՝ ժողովուրդը»։

Վարչապետը նաև նշել է, որ մարտի 1-ին, հետագայում նաև՝ 2020թ. սեպտեմբերին, ըստ էության արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որ պետք է օգտագործվեին պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար»։

Նա շեշտեց, որ մարտի 1-ը ոչ թե պատճառ էր, այլ՝ հետևանք։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անտաշություն է Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու՝ Արևմուտքի փորձերը. Զախարովա

Հաջորդը

Զարեհ Սինանյանը կգործուղվի Սիրիա

Առնչվող նյութեր
Դիտել

Հանդիպել են Էրդողանն ու Ալիևը․ զրույցն ընթացել է փակ դռների հետևում

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը, հայտնում է Անադոլու գործակալությունը։  Էրդողանն…
Դիտել

Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման Թուրքիայի հետ․ Ռուբինյան

Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, «Ազատության» հետ…
Դիտել

«Ալրաղաց» ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են՝ հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ ապրիլի 1-ին Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share