3 մլրդ. դրամի չափով հափշտակություն ՍՊԻ-ից՝ ընկերության հիմնադրի ազգականի կողմից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՍՊ ընկերության հիմնադրի բարեկամի կողմից ընկերության 3.003,890.851,76 դրամ գումարը հափշտակելու դեպքը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադրի մորաքրոջ որդին՝ Ռ.Ա.-ն, 1990-ական թվականներից աշխատել է այդ ընկերությունում։ Այն զբաղվել է արդյունաբերական սարքավորումների, նյութերի, հումքերի ձեռքբերմամբ և դրանք տարբեր երկրների, այդ թվում՝ Թուրքմենստանի Հանրապետության պետական ընկերություններին մատակարարմամբ, որոնք մեծամասամբ իրականացվել են պետական գնումների շրջանակներում կազմակերպված միջազգային մրցույթներին մասնակցելու և հաղթող ճանաչվելու արդյունքում։

2009 թվականից սկսած՝ Ռ.Ա.-ն եղել է ընկերության ներկայացուցիչը Թուրքմենստանի Հանրապետությունում։ Մինչև 2012 թվականը ապրանքները Թուրքմենստանի պետական ընկերություններին մատակարարվել են ուղղակի եղանակով։ Եվ ընկերությունը, առանց որևէ խնդրի, ստացել է մատակարարված ապրանքի գումարը։ Արդյունքում Ռ.Ա.-ի հանդեպ ընկերության ղեկավարության մոտ ձևավորվել է վստահություն։

Ավելի արդյունավետ և դյուրին եղանակով աշխատելու նպատակով, ինչպես նաև Ռ.Ա.-ի առաջարկով, ընկերությունը սկսել է մատակարարումներն իրականացնել Թուրքմենստանում գրանցված անհատ ձեռնարկատերերի միջոցով: Արդյունքում, նշված անհատ ձեռնարկատերերի հետ ընկերության կողմից 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում կնքվել է ընդհանուր 15.639.903 ԱՄՆ դոլար և 15.840 եվրո արժեքով թվով 14 մատակարարման պայմանագիր, որոնց շրջանակներում Թուրքմենստանի պետական ընկերություններից անհատ ձեռնարկատերերի բանկային հաշիվներին փոխանցվել է 8.158.297.31 ԱՄՆ դոլարին համարժեք թուրքմենական մանաթ։

Ռ.Ա.-ն, անձամբ կառավարելով ընկերության ֆինանսական ելքերն ու մուտքերը, կայացնելով միանձնյա որոշումներ, փաստացի տնօրինելով տվյալ երկրում մատակարարված ապրանքները և դրանց դիմաց վճարված գումարները՝ 2012-2018թթ. ընկած ժամանակահատվածում, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, կանխիկացումների և փոխանցումների միջոցով ուղղակի դիտավորությամբ հափշտակել է փաստացի իր կողմից ղեկավարվող 4 անհատների անուններով բացված անհատ ձեռնարկատերերի հաշվեհամարներին Թուրքմենստանի Հանրապետությանը ՍՊ ընկերության կողմից մատակարարված ապրանքների դիմաց փոխանցված առանձնապես խոշոր չափերի՝ 22.170.572,38 թուրքմենական մանաթին համարժեք 3.003,890.851,76 դրամ գումար։ Ապա, կեղծելով բանկային քաղվածքները և փոխանցումների բացակայության մասին վկայող փաստաթղթերը, նա ՍՊ ընկերության տնօրինությանը հավաստիացրել է, որ հափշտակված գումարները Թուրքմենստանի Հանրապետության կողմից անհատ ձեռնարկատերերի հաշվեհամարներին չեն փոխանցվել՝ այդ կերպ հնարավորություն ստեղծելով իր համար տնօրինել հափշտակված գումարները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ռ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանք: Նախաքննության ընթացքում նրա կողմից կեղծիք կատարելու դրվագով որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Ռ.Ա.-ի մասով նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթից անջատված մասի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Կովկասի համար նոր հնարավորություններ կստեղծի. Աքար

Հաջորդը

Կիևի օդում «Բայրաքթար» է ոչնչացվել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը հրաժարվում էր վերադարձնել իրեն չպատկանող տարածքները. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, սեպտեմբերյան միկրոպատերազմին և ղարաբաղյան կարգավորման…
Դիտել

Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են,որ ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։ «Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share