50-ամյա տղամարդու քրոջ որդու կողմից արձակված կրակոցներից 1-ը մահացել է, 5-ը ստացել են ծանր մարմնական վնաս․նախաքննությունն ավարտվել է  

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ՝ 2019թ․ հոկտեմբերի 4-ին Վանաձորում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած 3 անձի սպանության և 5 անձի վիրավորման դեպքի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչն իր առանձնատան նկուղային հարկում հյուրընկալել է երկու համաքաղաքացու: Զրույցի ընթացքում նրանցից մեկը 50-ամյա տղամարդուց անհատույց գումար է պահանջել, որին վերջինս չի մերժել և խոստացել է հաջորդ օրը տալ: Միևնույն ժամանակ, հյուրընկալված տղամարդկանցից մյուսը վառած ծխախոտը դրել է 50-ամյա տղամարդու պարանոցի հետին մակերեսին, ապա երկուսով սկսել են հարվածել տղամարդու մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկա­նիշներ չպարու­նակող մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում հիշյալ երկու տղամարդկանցից մեկը «Բռունի» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից կրակոց է արձակել, իսկ 50-ամյա տղամարդը, սեղանից վերցնելով «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ակոսափող մարտական ատրճանակ, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, հիշյալ երկու տղամարդկանց սպանելու դիտավորությամբ, բազմաթիվ կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ: Վերջինիս արձակած կրակոցներից նշված 2 անձինք մահացել են։

Այդ ընթացքում, լսելով կրակոցների ձայնը՝ մի խումբ անձանց հետ ներս է մտել 50-ամյա տղամարդու քրոջ 43-ամյա որդին և ինքնակամ ներգրավվել է վեճին: Վերջինս, կտրող գործիքով  այտի և որովայնի շրջանում թեթև վնաս ստանալով, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, այնտեղ գտնվող 6 անձանց սպանելու դիտավորությամբ, քննությամբ դեռևս չպարզված անձից ձեռք բերված «ԱԿ-74» մոդելի ակոսափող մարտական ինքնա­ձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ:

50-ամյա տղամարդու քրոջ որդու կողմից արձակված կրակոցների արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից առանձնատան նկուղային հարկում գտնվող անձանցից 1-ը մահացել է, 5-ը ստացել են ծանր մարմնական վնաս:  

Նախաքննության ընթացքում հիշյալ առանձնատանը կատարված խուզարկությամբ նաև հայտնաբերվել է ընդ­հանուր 142,84 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա», զգալի չափերով՝ 0,00937 գրամ քաշով «Տետրահիդրոկաննաբինոլ» և զգալի չափերով՝ 689,97 գրամ քաշով «Կանեփ» տեսակի թմրամիջոց:                 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 50-ամյա տղամարդուն և վերջինիս քրոջ որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:

Վերջիններիս մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, ինչպես նաև առանձ­նապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու վերաբերյալ մասով անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հիշյալ հրազենների և թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանգամանքները պարզելու ուղղությամբ:  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանում հաստատել են ֆրանսիական Bastion զրահամեքենաների տարանցումը Հայաստան

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է գործակցության հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Կձևավորվեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով

Հայաստանում առաջիկայում կձևավորվեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նշելով,…
Դիտել

ՄԻՊ-ը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ…
Դիտել

Կնետրոնական բանկը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի…
Դիտել

Վովայի Արշակը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share