Ադրբեջանի ԱԳՆ-ն Ժոզեպ Բորելին մեղադրել է պրոհայկական դիրքորոշման համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մեղադրելով ԵՄ բարձր ներկայացուցիչ և դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին պրոհայկական դիրքորոշման ու Ադրբեջանի հանդեպ մեղադրանքների համար։ ԱԳՆ–ն պախարակել է նաև ԵՄ մանդատով հանդես եկող դիտորդական առաքելությանը։ 

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Միաժամանակ, ևս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ ափսոսանք է պատճառում Եվրամիության բարձրագույն ներկայացուցչի՝ զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ առաջարկը, որը գործնական նշանակություն չունի։ ԵՄ կողմը պետք է հաշվի առնի, որ Հայաստանի կողմից սահմանամերձ շրջաններում «ԵՄ առաքելության պաշտպանության» անվան ներքո տեղակայված վարձկանները վտանգ են ներկայացնում ադրբեջանական զինվորականների և քաղաքացիական բնակչության կյանքին։

Կրկին ափսոսանքով նշում ենք, որ, չնայած Եվրոխորհրդի նախագահի խաղաղասիրական նախաձեռնություններին, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը միակողմանի հայանպաստ դիրքորոշում է որդեգրել, անջրպետել Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և, արդյունքում, իրեն լիովին մեկուսացնում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ-ն լրացուցիչ 5,5 մլն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Հայաստանին

Հաջորդը

Նա գնաց մենակ․ Քերոբյանը հեռանում է պաշտոնից

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանն ու Ալիևը հաստատել են Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են Սամարղանդում Շանհայի Համագործակցության Կազմակերպության  գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունը:…
Դիտել

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի…
Դիտել

Կոռուպցիոն չարաշահումներ Իջևանի նախկին ղեկավարի մասնակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է Իջևան համայնքի նախկին ղեկավարի, «Իջևանի վերնատուն…
Դիտել

Երևան քաղաքի դատախազը հանձնարարություններ է տվել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է. Այսօր Երևան քաղաքի դատախազ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share