Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ամբողջ զգայունությունը. Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է.

«Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների համատեքստում, առայժմ անորոշ իրավիճակի և տարածաշրջանում ընթացող լայնածավալ «քարոզչական դիմակայության» պայմաններում, այնուամենայնիվ, հարկ է նաև հիշեցնել.
‼️Առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը։

!!Ապրիլի կեսին Թեհրանի կողմից աննախադեպ՝ Իսրայելի տարածքի ուղիղ թիրախավորման «անհամաչափ պատասխանը» Թել Ավիվում խոստանում էին իրականացնել հենց Իրանի ներսում։

!!Իրանի նման մասշատաբային գործողության «անհամաչափ պատասխանը» հնարավոր էր բացառապես այդ երկրին սահմանակից երկրից, որտեղ Իսրայելն ունի լրջագույն հետախուզական, տեխնոլոգիական ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ներկայություն։ Իսկ այդ հարևանն Ադրբեջանն է՝ հատկապես 44-оրյա ղարաբաղյան պատերազմի արդյունքների համար իսրայելական պարտքերը մարելուց հետո։

Հ.Գ.1. Իրանական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ բոլոր մակարդակներում բանակցությունների ընթացքում մշտապես նախազգուշացնում էին Իսրայելի արկածախնդրության զոհը դառնալու անխուսափելիության մասին…
Հ.Գ. 2. Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարության խուճապահար արձագանքները նշվածի վառ վկայությունն են»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

Իրանի նախագահը զոհվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Հոգևորականները ներկա են լինելու այսօրվա հանրահավաքին՝ լարվածությունները մեղմելու համար

Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում նախատեսված հանրահավաքին հոգևորականների մասնակցության վերաբերյալ լրատվականների հարցերին ի պատասխան ցանկանում եմ ընդհանրացված տեղեկացնել հետևյալը։Հոգևորականները,…
Դիտել

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված…
Դիտել

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև

Այսօր Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այս մասին հայտնում…
Դիտել

Ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ

Ինչպես հայտնել ենք արդեն, այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share