Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն․ Ալեն Սիմոնյան

Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է. հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով։

«Հայաստանը, հիմնադրումից ի վեր, փաստաթղթերում ունեցել է դրույթներ, որոնք, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողություններն ու վերջին իրադարձությունները, պետք է փոփոխվեն։ Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանն ուր է գնում և ինչի համար է Հայաստանի գոյությունը։ Արդյո՞ք այդ գոյությունը նրա համար է, որ մենք վերականգնենք պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի Հայաստանի մասին է, երբ ստացանք անկախություն։ Դա ՀՀ քաղաքացու՞ մասին է, որ պետք է ունենա ապահով և ունենա բարեկեցիկ կյանք։ Մենք պետք է այս հարցերի պատասխանները տանք։ Ես կարծում եմ՝ այս հարցերի պատասխանները միանշանակ չեն հանրության մեջ, և դրա հետևանքով նաև միանշանակ չեն արտացոլված մեր օրենսդրության մեջ։ Չի կարող Հայաստանը լինել ամորֆ բան, չի կարող քաղաքացին չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքը և վերջանում»,- ասել է նա։

Սիմոնյանը անդրադարձել է նաև տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով. նա շեշտել է, որ Հայաստանը ևս Ադրբեջանի առաջ սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացնում. «Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, և կրկնում եմ՝ յուրաքանչյուր բանակցություն, որ հայկական կողմը իրականացնում է, արվում է հայելային»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանը կարող է մետրերի ճշգրտությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը. Ալեն Սիմոնյան

Հաջորդը

Ես պատվավոր չեկիստ եմ. Վլադիմիր Գասպարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ատեստավորման համակարգ կներդրվի նաև ՆԳՆ փրկարար ծառայությունում

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Փրկարար ծառայության մասին» օրենքում և հարակից օրինագծերում։  Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել փրկարարական ծառայողների ծառայության…
Դիտել

ՃՏՊ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. 4 կին տեղում մահացել է

Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի…
Դիտել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա

Հունվարի 22-ին, ժամը 10:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի…
Դիտել

Տոյվո Կլաարը Twitter-ում  գրել է, որ այժմ Բաքվում է և կարևոր հանդիպում կանցկացնի

Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ում  գրել է, որ այժմ Բաքվում է և կարևոր հանդիպում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share