Ադրբեջանին կոչ ենք անում ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները G7 ԱԳ նախարարների հայտարարությունը

G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությանն ու դրա հումանիտար հետևանքներին․ 

«Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով։ 

Ադրբեջանին կոչ ենք անում ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և ողջունում ենք միջազգային ջանքերն՝ ուղղված տեղահանվածների հրատապ հումանիտար կարիքների լուծմանը: 

Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և հարատև խաղաղության հաստատմանը` հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին

Հաջորդը

Կաշառքի դիմաց ոստիկանությունում երեք հոգի ծառայության է անցել. հարուցվել է վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Դեկտեմբերի 18-ին կատարվել է խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի

Դեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն…
Դիտել

«Մինչև տարեվերջ կկնքվի խաղաղության պայմանագիր և տեղի կունենա դելիմիտացիա»․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել ՀՀ…
Դիտել

ՀՀ առողջապահության նախարարը տեսակցել է Արտակ Բեգլարյանին

ՀՀ աողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր տեսակցել է ՄԱԿ երևանյան գրասենյակի առջև այս օրերին նստացույց հայտարարած Արցախի պետնախարարի…
Դիտել

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին: Հանդիպմանը ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share