Ադրբեջանն Արցախի ղեկավարների մասով ցուցաբերում էր ընտրովի մոտեցում․ Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ի երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է իրեն և հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների։

«Ասել եմ՝ դեմ չեմ, թող ներկայացնի իր տեսլականը, և եթե ընդունելի լինի, կգնամ այդ քայլին։ Ասաց՝ ոչ։ Կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ և իրենից ճշտել՝ կա՞ արդյոք Արցախում թեկնածու, ում հետ պատրաստ են վարել բանակցություններ։ Արցախում կային քննարկումներ, որ Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը կարող են ավելի ընդունելի թեկնածուներ լինեն։ Ադրբեջանական կողմից ստացել եմ բացասական պատասխան»,- նշել է նա։ 

Շահրամանյանի խոսքով՝ Սամվել Բաբայանին պատահական հանդիպել է և առաջարկել է ներկայացնել, թե ի՞նչ փաստաթուղթ է քննարկում Ադրբեջանի հետ։ Ասել է՝ 23 կետանոց փաստաթուղթ է։

«Այդ փաստաթուղթն այդպես էլ չեմ տեսել, չգիտեմ այնտեղ ինչ է նշված։ Համացանցում՝ իր կողմից հրապարակված տեղեկություններից եմ իմացել, որ բանակցում էր Արցախի ինքնավարության համար։ Ո՞ւմ հետ է քննարկել այդ փաստաթուղթը, ո՞վ է իրեն լիազորել Արցախի անունից բանակցել Ադրբեջանի հետ։ Սամվել Բաբայանի ասելով՝ Արայիկ Հարությունյանը։ Եթե Հարությունյանը տեղյակ է եղել, պիտի քննարկվեր նաև ՀՀ ղեկավարության հետ»,- նշել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանում ձերբակալված Արցախի ներկա և նախկին ղեկավարներին՝ Շահրամանյանը նշել է, որ ադրբեջանական կողմն Արցախի ղեկավարների մասով ցուցաբերում էր ընտրովի մոտեցում։

«Կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով։ Ես, Պաշտպանության նախարարը և իմ անվտանգության 2 աշխատակից ՀՀ ենք եկել ուղղաթիռով»,- նշել է նա։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Արցախի նախագահը նշել է, որ հաջորդ քայլը պետք է լինի Արցախից տեղահանված ժողովրդի հետվերադարձն ամրագրելու հարցով զբաղվելը։ «Դա մեր օրակարգային հարցերից մեկն է։ Վերադարձի հարցում շահագրգռված են տարբեր՝ ամերիկյան, եվրոպական, ռուսական քաղաքական կենտրոններ, նաև Ադրբեջանը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պայթյունը տեղի է ունեցել ՊՆ անձեռնմխելի պահեստում՝ անվտանգության կանոնների խախտման հետևանքով․ Շահրամանյան

Հաջորդը

Ռազմական գործողություններն սկսվելուց հետո հասկացել եմ, որ մենակ ենք, ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում. Շահրամանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանակերտի բնակչության տարհանման մասին լուրը ապատեղեկատվություն է

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է…
Դիտել

Թուրքիան հավելյալ միջոցներ կձեռնարկի, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը. Չավուշօղլու

Թուրքական ТЕМ-ի ուղիղ եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած հայ վրիժառուներին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրումը…
Դիտել

Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն. կիրառվել է կալանք

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը այսօր ներկայացել է Գլխավոր դատախազություն: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։ Դատախազությունից նշեցին, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share