Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն պայմանագրի կնքումը․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին. 

«Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն պայմանագրի կնքումը, և դա շատ բացասական եմ գնահատում։ Այն, ինչ մենք փոխանցել ենք ու բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլ։ Անընդհատ դրա մասին խոսելն արհեստական խնդիրներ է առաջացնում»,- ասել է նա՝ անդրադառնալով նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվի պնդումներին։

Ալեն Սիմոնյանը որպես օրինակ է բերել այն, որ ՀՀ քաղաքացիները մեկնում են Վրաստան, և հակառակը, ու նման հարցեր հայ-վրացական պայմանագրերում չկան․ «Պետք է ինչ-որ ժամանակ անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի ատելության խոսքը, որ դարձրել են իրենց բրենդը»,- նշել է նա՝ հավելելով, որ չի բացառում, երբ որոշ ժամանակ անց հայերը կգնան Ադրբեջանում ապրելու, և հակառակը. «Ժամանակ կանցնի, ու չեմ բացառում, որ հայերը կգնան՝ Ադրբեջանում ապրելու, ադրբեջանցիները կգան՝ Հայաստանում ապրելու, առևտուր կանեն: Այո՛, խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում: Անգլիան ու Ֆրանսիան 116 տարի իրար հետ պատերազմել են, իրար սպանել են, բայց նրանք այսօր ամենամեծ դաշնակիցներն են»։

Ըստ նրա՝ կարելի է հասնել խաղաղության պայմանագրի, եթե Ադրբեջանի նախագահը փոխի իր հռետորաբանությունը և մասնակցի հանդիպումներին։ Նա նաև ասել է, թե Ադրբեջանը ՀՀ կողմից ռևանշիզմի չդիմելու երաշխիքները պետք է փնտրի իր մեջ. «Ռևանշիզմից վախենո՞ւմ ես, նորմալ հարաբերություններ հաստատիր անմիջական հարևանիդ հետ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թափառող շներից փախչելիս 7–ամյա տղան ընկել է սալիկապատ հատակին և մահացել

Հաջորդը

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ խորհրդականը պատասխանել է Տավուշում լրագրողների հետ կապված միջադեպի վերաբերյալ «Ազդագիր» կայքի հարցմանը

Ի պատասխան Տավուշում լրագրողների և ուժային կառույցների միջադեպի հետ կապված «Ազդագիր» կայքի հարցմանը ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը նշել…
Դիտել

Կոնգոյում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 120 մարդ

Կինշասայում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվել է 120 մարդ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը։ Նախկինում Կոնգոյի ԶԼՄ-ները…
Դիտել

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 25 մարդ

Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 210518 դեպք, որոնցից 190271-ն` առողջացած, 3944-ը` մահվան ելքով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share