ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել են տարբեր բնագավառներում փոխշահավետ գործակցության զարգացման հնարավորություններին

Սեպտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ այս համատեքստում կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումն ու միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցութունը: 

ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ են կատարել տարբեր բնագավառներում փոխշահավետ գործակցության զարգացման հնարավորություններին, մտքեր փոխանակել նոր հեռանկարային ուղղություններով համատեղ ծրագրերի կյանքի կոչման շուրջ: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի աշխուժացման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և ԱՄԷ միջև առկա զգալի ներուժն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանում էմիրաթական ընկերությունների համար ստեղծված է անհրաժեշտ բարենպաստ գործարար միջավայր։ 

Հանդիպման օրակարգի առանցքային հարցերից են  եղել նաև տարածաշրջանային վերջին զարգացումները:

Անդրադառնալով Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նկրտումներով և ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերին: 

Նախարար Միրզոյանն ԱՄԷ նախագահին է ներկայացրել շուրջ 9 ամիս տևող Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի առջև ծառացած բարդ հումանիտար մարտահրավերները՝ շեշտելով, որ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների և միջազգային բազմաթիվ գործընկերների հասցեական կոչերի, Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել քննարկում «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում գների հաշվարկման ձևաչափերի վերաբերյալ

Հաջորդը

Արցախից 10 բուժառու տեղափոխվել է Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Բիշքեկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումը: Հիշեցնենք՝ վարչապետը մասնակցում է Եվրասիական տնտեսական…
Դիտել

Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խախտել է Սոչիի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված…
Դիտել

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

 Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share