Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձատուն պարտավոր է ստացվող վարձակալական վճարից վճարել եկամտային հարկ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխություններ, ըստ որի հարկ վճարողների սպասարկման բաժիններում ակտիվությունը կրկնապատկվել է: Քաղաքացիները, որոնց կողմից անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ կնքած պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, արդեն ներկայացնում են եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հայտարարություն:

Հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում, իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։

Կոմիտեն հիշեցնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի համաձայն անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում կգանձվի տուգանք 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։

Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձատուն պարտավոր է ստացվող վարձակալական վճարից վճարել եկամտային հարկ, որը հաշվարկվում է գույքի վարձակալությունից ստացված եկամտից 10% դրույքաչափով։ Հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ գերազանցող մասի համար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով:

Եկամտային հարկը պետք է հաշվարկել և վճարել մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։

Կոմիտեն հորդորում է՝ անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու դեպքում պահպանել հարկային կարգապահություն և խուսափել տուգանքներից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դեկտեմբերի 12-ին, 13-ին սպասվում է կարճատև անձրև

Հաջորդը

Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան, Հայաստանը վարի տա՞ն, հերիք չեղա՞վ․ Պապոյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրիում նշվեց Ընտանիքի միջազգային օրը

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվել է Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողով,…
Դիտել

Պատմական Հայաստանի քատեզն ավելի լավ որակով ցուցադրվում է լեդ էկրանի վրա. Մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են. «Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է…
Դիտել

Վաղվանից Արցախի դպրոցները չեն գործի. Պետնախարարը կոչ է անում խնայել էլեկտրաէներգիան

Վաղվանից Արցախի Հանրապետության դպրոցները չեն աշխատի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Վերջինս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share