Ապօրինի ծառահատում կատարած և էկոպարեկների մեքենան ձորը գցած վարորդները ձերբակալվել են

Հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ Ա.Ղարաքեշիշյանը և Ֆ.Կոստանդյանը հերթական գործուղումից վերադառնալու ճանապարհին Տավուշի մարզի Իջևան-Վազաշեն խաչմերուկի հարակից տարածքում նկատել են դաշտամիջյան ճանապարհից դուրս եկող փայտանյութով բեռնված առանց համարանիշերի «ԳԱԶ-66» և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներ, որից հետո բարձված փայտանյութի օրինականությունը ստուգելու նպատակով փորձել են կանգնեցնել մեքենաները:
Վերոնշյալ մեքենաների վարորդներն ընդդիմացել են, չեն կանգնել, ապա «ՈՒԱԶ»- մակնիշի մեքենայի վարորդը դիտավորությամբ հարվածել է էկոպարեկային ծառայության «Նիսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց, գլորվել և ընկել է ձորը: «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսնելով ստեղծված իրավիճակը, առանց օգնություն ցուցաբերելու դիմել է փախուստի, իսկ «ԳԱԶ-66»-ի վարորդը ,մեքենան թողնելով դեպքի վայրում, նույնպես դիմել է փախուստի: Բարեբախտաբար «Նիսան պատրուլ» մակնիշի մեքենայի վարորդը վնասվածքներ չի ստացել:

Էկոպարեկային ծառայության աշխատակիցների կանչով դեպքի վայր է ժամանել ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ խումբը:

Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է փայտանյութով բեռնված և փախուստի դիմած «ՈՒԱԶ» և «ԳԱԶ-66»մակնիշի մեքենաների վարորդների ինքնությունը: «ՈՒԱԶ»-ի 23-ամյա և «ԳԱԶ-66»-ի 59-ամյա վարորդները հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենաներով հանդերձ տեղափոխվել են Իջևանի բաժին, որտեղ 23-ամյա երիտասարդը հայտնել է, որ փայտանյութը ապօրինի ձեռք է բերել Բերդ համայնքի անտառտնտեսության տարածքից՝ հատելով ծառի ճյուղեր: Նաև հայտնել է, որ ինքն է «ՈՒԱԶ»-ով հարվածել և «Նիսան Պատրուլը» գցել ձորը: Իսկ 59-ամյա տղամարդը հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի անտառից ապօրինի հատել է երկու կանգուն ծառ:

«ՈՒԱԶ»-ը և «ԳԱԶ-66»-ը տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

23-ամյա և 59-ամյա վազաշենցի տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են
Տավուշի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկայից ռուսական քաղաքականության գովք են անում

Հաջորդը

Գյումրու փողոցների խայտառակ պատկերը (լուսանկարներ)

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԱԾ-ն բացահայտել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և…
Դիտել

Ոստիկանության պարզաբանումը՝ Հայկ Մարությանի ահազանգի վերաբերյալ

Հուլիսի 8-ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Հայկ Մարությանը և…
Դիտել

Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։
Դիտել

Արտահերթ ընտրության հարց չի քննարկվում ու չի քննարկվել․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանում արտահերթ ընտրություններն անթույլատրելի են։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share