Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ

ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների համագործակցության թեմաներ՝ երկուստեք արձանագրելով հարաբերությունների թե՛ զարգացման գոհացուցիչ դինամիկան, թե՛ խորացման պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել թիրախային, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև գործարար շրջանակների համար գրավիչ ուղղություններով համագործակցության ընդլայնման շուրջ։

Ընդգծելով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ բարեփոխումները և վերջին տարիներին արձանագրվող բարձր ցուցանիշները՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Նորվեգիայի հետ նշյալ ուղղություններով ակտիվ փոխգործակցութունը և զարգացման աջակցությունը: Երկուստեք մեծապես կարևորվել է այս և այլ ուղություններով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խախտումներ են հայտնաբերվել մայրաքաղաքի շինհրապարակներում

Հաջորդը

Սպասվում է անոմալ տաք դեկտեմբեր

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Ինչպես «Արմենպրես»-ին…
Դիտել

ՄԻՊ-ն արձագանքել է լրագրող Նարե Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպին. ՄԻՊ խորհրդական

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել Mediahub.am լրատվական կայքի լրագրող Նարե Գևորգյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած…
Դիտել

Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share