Արարատ Միրզոյանը հույն գործընկորջը ներկայացրել է խաղաղության գործընթացը

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

«Բարև ձեզ,

Մեծարգո՛ պարոն նախարար,

Մեծարգո՛ պարոն Գերապետրիտիս,

Ձերդ գերազանցություն, իմ լավ բարեկամ,

Սիրելի՛ հյուրեր,

Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը։ Սա մեզ համար տարվա առաջին պաշտոնական այցն է և այս առումով ևս բավականին խորհրդանշական է: Ձեր այցը համերաշխության կարևորագույն դրսևորում է մի ժամանակաշրջանում, երբ մենք իսկապես զգում ենք այդ համերաշխության և աջակցության կարիքը, պարոն նախարար:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայ և հույն ժողովուրդների միջև բարեկամությունն, իհարկե, գնում է դարերի և հազարամյակների խորքը, և՛ հայկական, և՛ հունական պետականություններն են սերտ համագործակցություն ունեցել պատմության տարբեր դրվագներում, բայց անդրադառնալով մեր ժամանակակից պետություններին՝ Հայաստանի Հանրապետությունը Հունաստանի հետ անցած 30 տարիների ընթացքում հաջողել է կառուցել ամուր գործընկերային, բարեկամական հարաբերություններ, մեր օրակարգը բավականին հարուստ է բոլոր ոլորտներում: Ինչ վերաբերում է մեր այսօրվա այցին, անշուշտ, այսօրվա այցը և հադիպումը ևս շատ լավ հնարավորություն էր անդրադառնալ այդ օրակարգին, նոր լիցք հաղորդել հարաբերություններին, մի քայլ առաջ մղել մեր ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, անդրադառնալ բազմաթիվ թեմաների՝ տնտեսությունից, անվտանգությունից, պաշտպանությունից մինչև մշակույթ: Մենք նախանշեցինք նաև այս տարվա համար մեր գործողությունները՝ մի յուրօրինակ, կարելի է ասել, ճանապարհային քարտեզ՝ սկսած բարձրաստիճան պաշտոնական այցելություններից մինչև տարբեր ոլորտներում միջոցառումներ: Իհարկե, շատ մեծ դեր այստեղ կարող է ունենալ տարվա առաջին կիսամյակում նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Ես շնորհակալություն եմ հայտնել նաև իմ հույն գործընկերոջը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում Հունաստանի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Մենք իսկապես տրամադրված ենք զարգացնել այդ հարաբերությունները՝ հիմնված այն արժեքների վրա, որ մենք կիսում ենք Հայաստանում, Հունաստանում և Եվրապական միությունում. խոսքը, բնականաբար, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և մյուս արժեքների մասին է: Եվ ես ակնկալում եմ Հունաստանի հետագա աջակցությունն այս գործընթացում ևս:

Պետք է նշել, որ մեր համագործակցությունը բավականին արդյունավետ և ինտենսիվ է նաև բազմակողմ հարթակներում, և սա վերաբերում է նաև առանձին եռակողմ ձևաչափերի, որ մենք ունենք Հունաստանի հետ: Մենք մտադիր ենք այս ձևաչափերով ևս շարունակել մեր համագործակցությունը:

Իհարկե, հարգելի՛ գործընկերներ, իմ գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը հանգամանալից կերպով ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո, ինչպես նաև խաղաղության գործընթացը: Ներկայացրել եմ խաղաղության գործընթացի մանրամասները, խնդիրները, ծրագրերը և նախաձեռնությունները, որոնցով Հայաստանի Հարնապետությունը հանդես է եկել՝ որպես լուծում, օրինակ «Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման հարցում և, իհարկե, մյուս մանրամասները: Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին և բարդություններին, չնայած դանդաղեցումներին և ապակառուցողականությանը, որոնց մենք ականատես ենք լինում որոշ դեպքերում, ՀՀ-ն վճռական է և հաստատակամ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները, և մենք հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, քաղաքական կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում:

Եզրափակելով, մեծարգո՛ պարոն նախարար, ուզում եմ շնորհակալություն հայտնել այցի համար և հայտնել վստահություն, որ սա միայն մեկ օրն էր մեր շատ ինտեսիվ և՛ բարեկամական, և՛ եղբայրական հարաբերությունների:

Շնորհակալ եմ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունաստանի կառավարութունը պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով․ Հունաստանի ԱԳՆ

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախին

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի կառավարության անդամների հանդիպման…
Դիտել

12 անձ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից այսօր, սիրտ-անոթային…
Դիտել

Մեր ժողովրդի մի մասն ատում է Ռուսաստանին, մի մասն ատում է Արևմուտքին, բոլորն ատում են իրար. Վազգեն Մանուկյանի կոչը

Վազգեն Մանուկյանի կոչը ժողովրդին Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր պետության, ժողովրդի գոյության առջև այժմ կանգնած է ոխերիմ թշնամի՝ Ադրբեջանը։ Տասնյակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share