Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս

Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս:

Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2010 թվականին Արարատի մարզի համայնքներից մեկին նվիրատվությամբ հանձնել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված՝ նիդերլանդական արտադրության, 95 մլն դրամ գործարանային արժեքով՝ համակցված կերի հոսքագիծ: Հոսքագիծը նշված արժեքով հաշվառվել է Համայնքի գույքային հաշվեկշռում:

Համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի՝ 2010 թվականի հուլիսի 23-ի որոշման պահանջները, այն է՝ սարքավորումը չի կարող օգտագործվել շահույթ ստանալու նպատակով և պետք է ծառայի բացառապես ի շահ համայնքի բնակչությանը, հոսքագիծը հանձնել է իր եղբորը փաստացի պատկանող՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում գործող ընկերությանը, որտեղ այն 9 տարի շարունակ շահագործվել է ընկերության արտադրական կարիքների համար:

Համայնքի նախկին ղեկավարը 2019 թվականին նախաձեռնել է գույքն ուղղակի վաճառքով օտարելու գործընթաց: 95 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող համայնքային գույքը գնահատվել է 19 մլն դրամ և Համայնքի ավագանու՝ 2019 թվականի հուլիսի 11-ի թիվ 24-Ա որոշմաբ՝ նույն ամսվա 26-ին ուղղակի վաճառքով օտարվել է իր եղբորը պատկանող ընկերությանը:

Դատախազը 2022 թվականի մարտի 22-ին Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

2024 թվականի հունվարի 30-ին Համայնքի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին և պետությանը պատճառված՝ 116 մլն դրամի վնասը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հաջորդը

Քրեակատարողական ծառայողները թաքստոցից հայտնաբերել են թմրամիջոցի խոշոր զանգվածներ

Առնչվող նյութեր
Դիտել

Նորմալ ժողովրդավարական գործընթաց է․ ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նշեց, որ այդ շարժման քաղաքական ուժերը, դերակատարները…
Դիտել

Արման Թաթոյանը ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ուղարկել է հատուկ զեկույց

ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղարկել եմ հատուկ զեկույց՝ բացատրական նամակով, ադրբեջանական զինված ծառայողների արարքներով…
Դիտել

Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 վիրավոր երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share