Արցախցի ցուցարարները ծեծել են Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարին

Քիչ առաջ Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել ԼՂ ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա իրականացնող արցախցիների ու ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի աշխատակազմի ղեվարար Կարեն Շահրամանյանի միջև։

Ակցիայի մասնակիցները քշքշել են Կարեն Շահրամանյանին, պատռել նրա պիջակը։ Ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացել են Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից և մի կողմ տանել:

Մեծաթիվ ոստիկաններ են ժամանել դեպքի վայր։ Այս պահին իրավիճակը հանդարտվել է։

Նշենք, որ Կարեն Շահրամանյանը երկար տարիներ աշխատել է ԼՂ պետական համակարգում, 10 տարի եղել է քաղաքաշինության նախարարը, ապա ղեկավարել է ԼՂ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն։ 2021 թվականից նշանակվել է ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լիտվայի վարչապետն այցելել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

Հաջորդը

Սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները 20 հազարանոց տոմսերի վերաբերյալ ճշգրիտ չեն. ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր անմեղությունը մենք այնտեղ կապացուցենք․Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է իրեն ու Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ ԱԺ քվեարկությանը։ Նա…
Դիտել

Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում չորեքշաբթի երեկոյան հաստատեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնում Անդրեյ Վոլկովին…
Դիտել

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա կրակած 17-ամյա պատանին հայտնաբերվել է

Մայիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցի կրթահամալիրի պատուհանին կրակոցի հետքեր…
Դիտել

Կյանքից հեռացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Պարույրի Կիրակոսյանը։ Հասմիկ Կիրակոսյանը 1996թ. -ից, մարզպետարանների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share