Առաջին հանրապետությունը մերօրյա ազատ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը:

1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդն իր առջեւ ծառացած ծանրագույն ժամանակաշրջաններից մեկն ապրելով` կարողացավ ոչ միայն պահպանել իր ինքնությունը, լեզուն եւ մշակույթը, այլեւ կերտեց անկախ հանրապետություն, որը մերօրյա ազատ եւ ինքնիշխան Հայաստանի հիմնասյունն է: Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տեւեց, այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության համար:

Անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու անկոտրում գիտակցությունն առայսօր կարեւորագույն շարժիչ ուժն է՝ հաղթահարելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, կերտելու եւ պահպանելու հզոր, ինքնիշխան եւ ժողովրդավար պետություն, որի հիմքում քաղաքացու ընտրական իրավունքն ու իրավահավասարությունն են:

Այո՛, այսօր` 2024 թվականին, մենք կրկին պետականություն ենք կերտում: Հայաստանի Հանրապետությունը կա եւ լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք երաշխիքն են լինելու Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխան, ժողովրդավար եւ խաղաղ ապագայի:

Շնորհավո՛ր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման եւ մեր պետականության վերածննդի օրը: Շնորհավո՛ր Մայիսի 28»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս օրը խորհրդանշում է նաեւ ժողովրդական իշխանության հաստատումը Հայաստանում. Փաշինյան

Հաջորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը

ԵՄ-ը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության…
Դիտել

Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը ընտրողներին կաշառք են տվել. գործն ուղարկվել է դատարան

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կուսակցության նախագահ Գ.Ծ.-ն և…
Դիտել

Անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022-ի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է․ նախարար

Ազգային ժողովում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների…
Դիտել

Խոստանում եմ հայ-ադրբեջանական հակամարտությանը տևական լուծման համար․ ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Ծանոթացե՛ք Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինի հետ, որը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ։ Այս կարճ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share