Ավագանու անդամներին մանդատից զրկելու նախագիծն արժանացավ դրական եզրակացության

Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր անդամներին մանդատազրկելու նախագծերին։ 

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ներկայացրեց նախագիծը՝ շեշտելով, որ համատարած բոյկոտի տրամաբանություն է տիրում. «Օրենքի սանկցիաները հենց նրա համար են դրված, որ մշտական բոյկոտ տեղի չունենա, և քաղաքի կառավարումը չտուժի։ Կարելի է մի հարցի վերաբերյալ քաղաքական դիրքորոշման պատճառով բոյկոտել, բայց պարբերաբար բոյկոտը քաղաքի կառավարմանն է խանգարում»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ առաջարկվում է դադարեցնել Երևանի ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Գևորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, և Սոնա Աղեկյանի լիազորությունները՝ ավագանու նիստերին անհարգելի բացակայելու և քվեարկությունների՝ ավելի քան կեսին կամ հանձնաժողովի նիստերի կեսին չմասնակցելու համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը

Հաջորդը

Պարզվում են Նոր-Արեշում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի բաց մարզում

Մարտի 20-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի բաց մարզում: Մարզմանը կարող են ներկա լինել երկրպագուներ,…
Դիտել

Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ չունեցող մսեղիքը ոչնչացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 և Գարեգին…
Դիտել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Զատկական պատգամը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ «Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share