Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ծնված քաղաքացիներին

ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են, որ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ 

Հիշեցնենք, որ ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:  

Ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով՝ 

– անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,
– ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ),
– ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում),
– տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,
– ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։

Նշենք, որ ավանդի փոխհատուցման իրավունք ունեն նաև՝

• ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

• սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

• ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում ԵՄ առաքելությունը 1500 պարեկություն է իրականացրել

Հաջորդը
Ձմեռ,

Հունվարի 17-ի երեկոյան և 18-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Կասեցվել է տուֆի արդյունահանումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Առաքել-Սիմոն» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ։ Մասնավորապես, ընկերությունը գործունեությունն…
Դիտել

Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է…
Դիտել

Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր գործընկերոջը Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: «Հարգելի՛ պարոն Ստեփանյան,…
Դիտել

Հստակորեն արձանագրում ենք, որ Հայաստանի տարածքում գոյություն չունի «անկլավ»-ի կարգավիճակ ունեցող բնակավայր. Հովիկ Ավանեսով

Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հայտարարությունը «Վերջին շրջանում իշխող խմբակցության խոսույթում շրջանառվող «անկլավներ»-ի հանձնման հանցավոր պատրաստակամության մասին: Խստորեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share