Այգեպատի համայնքապետը կենցաղի տունը շուկայականից ցածր գնով վաճառել է աներոջը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավարյի համայնքի ղեկավարի նկատմամբ, որը մեղադրվում է կենցաղի տունը շուկայականից էականորեն ցածր գնով աներոջը վաճառելու մեջ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

«Ս.Պ.-ն, 2005 թվականից մինչ օրս զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականին, շուկայականից էականորեն ցածր գնով, համայնքի հաշվեկշռում գտնվող կենցաղի տան շենքը վաճառել է իր աներոջը, որն էլ տարիներ անց, ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով, գույքը վաճառել է իր դստերը՝ Ս.Պ.-ի կնոջը:

Քրեական վարույթով պարզվել է, որ Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ն (լիազորությունները դադարեցված են) Համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռ.Մ.-ի հետ համատեղ, համայնքի ավագանու նիստի՝ 2012 թվականի հուլիսի 14-ի արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ է ներառեl այն մասին, որ ավագանու երկու անդամները կողմ են համայնքի կենցաղի տան կիսաքանդ շենքն օտարելուն (իրականում կենցաղի տունը  2008-2010 թվականների ընթացքում վերանորոգվել է):

Կեղծ արձանագրության հիման վրա՝ կենցաղի տան շենքն օրենքի խախտմամբ դրվել է աճուրդի. 7 մլն 210 հազար դրամ շուկայական արժեք ունեցող շենքի օտարման մեկնարկային գին է սահմանվել 2 մլն 570 հազար դրամը:

Կազմակերպված աճուրդ-վաճառքին մասնակցել և հաղթող է ճանաչվել Ս.Պ.-ի աները՝ Ռ.Խ.-ն: Աճուրդից առաջ տվյալ տարածքը 15 տարով վարձակալության է տրամադրված եղել ամսական 10 հազար դրամով: Վարձակալության գումարը վաճառքից հետո վճարվել է համայնքի ղեկավարին:

Ռ.Խ.-ն վերոնշյալ գույքը 2018 թվականի մարտի 13-ին ձևական առուվաճառքի պայմանագրով՝ 3 մլն դրամով, օտարել է իր դստերը՝ Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ի կնոջը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը), 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), 2023-ի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածով (հրապարակային սակարկությունների կարգը չարամտորեն խախտելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ փողերի լվացումը):

Նշվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելուն և վստահված գույքի հափշտակությանն օժանդակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ավագանու նախկին անդամների նկատմամբ, իսկ վստահված գույքի հափշտակության, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն և փողերի լվացմանն օժանդակելու համար՝ համայնքի ղեկավարի աներոջ՝ Ռ.Խ.-ի նկատմամբ:

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ Այգեպատ համայնքի կենցաղի տան վրա, արգելանք է կիրառվել:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություն

Հաջորդը

Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի կոչին արդեն միացել է 200-ից ավելի կազմակերպություն

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրիում ձիու նկատմամբ կառապանի դաժան վերաբերմունքի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ.ոստիկանություն

Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ…
Դիտել

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է․Վասիլիս Մարագոս

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…
Դիտել

Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են պետպատվերի սպառման պատճառով անվճար բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրները: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share