Բայդենը կայցելի Իսրայել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ի հրապարակումից։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը հոկտեմբերի 16-ին, Իսրայել այցից 4 օր անց, դարձյալ վերադարձել էր այնտեղ, հայտարարել է, որ նախագահ Բայդենի այցի նպատակն է «վերահաստատել ԱՄՆ-ի համերաշխությունն Իսրայելի հետ»։

Ըստ Բլինքենի՝ Բայդենը նաև կաշխատի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ պատանդների թիվը 199 է։

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Իսրայելի ղեկավարությունը Բայդենին կտեղեկացնի, թե ինչպես է իրականացնելու ռազմական գործողություններն այնպես, որպեսզի նվազեցնի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը և թույլ տա հումանիտար մատակարարումների մուտքը Գազա այնպես, որ ՀԱՄԱՍ-ը դրանցից չօգտվի։

Բայդենի այցից մեկ օր առաջ չհայտարարված այցով Իսրայել է ժամանել նաև ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Մայքլ Կուրիլան։ Նա նշել է, որ իր այցի նպատակն է ապահովել, որ Իսրայելն ունենա պաշտպանվելու համար անհրաժեշտ ամեն բան։ Կուրիլան նշել է, որ կենտրոնացած է այն բանի վրա, որ կողմերը չընդլայնեն հակամարտությունը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։ Երկու կողմերում զոհերի թիվը գերազանցել է 4200-ը, վիրավորների թիվը գրեթե 11 000 է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գևորգ Ալթունյանը կալանավորվել է

Հաջորդը

Իրանում ուժգին երկրաշարժեր են եղել

Առնչվող նյութեր
Դիտել

«ԱՄՆ պետքարտուղարը անձամբ է ներգրավված խաղաղության հաստատման գործում». Նեդ Փրայս

Երեկ ուշ երեկոյան ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանային սրացմանը վերաբերող հարցերին ու խաղաղության հաստատման…
Դիտել

Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից ներկայացված առաջարկները. Փաշինյանը՝ Խովաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով…
Դիտել

Հայ-ռուսական հարաբերություններում որոշ խնդիրներ կան. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ կան որոշ խնդիրներ։ «Այս հարաբերություններում կան որոշ խնդիրներ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share