Բրյուսելում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի, Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ գործակցության ուղիները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Հարց. Պարոն Գրիգորյան, 2023 թվականի հոկտեմբերի 5-ի Գրանադայի Փաշինյան- Ֆոն դեր Լայեն համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ նախագահ Ֆոն դեր Լայենը վարչապետ Փաշինյանին տեղեկացրել է Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին: Արդյո՞ք կա այդ միջոցառման կազմակերպման մասով որևէ առաջընթաց:

Պատասխան. Ոչ միայն առաջընթաց կա, այլ նաև միջոցառման օրն է նշանակված: Սույն թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը: Մոտակա շրջանում միջոցառման մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորություն կլինի:  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում

Հաջորդը

Բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու հրամանին․ Օհանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսական կողմը մերժել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի առաջարկը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր շփվել է իր գործընկերների հետ, որպեսզի քննարկի Լեռնային Ղարաբաղի ապագան: Այս մասին…
Դիտել

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ. «Երիտասարդական պալատ»-ի հողամասն օտարվել է օրենքի խախտմամբ

Երվանդ Զախարյանը, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, առանց իրավական հիմքերի,…
Դիտել

Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Փետրվարի 18-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված էին առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share