Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու տուգանքները կզեղչվեն

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կառավարության նիստում ներկայացրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70%–ը, մյուս մասը կհամարվի վճարված։ 

Տուգանքի ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում քաղաքացու տուգանքը սահմանված գումարի չափից 20%–ով պակաս կլինի։

Միաժամանակ, եթե տուգանքների հետ կապված նախկինում կուտակված պարտքեր կան, առաջարկվում է՝ քաղաքացին օրենքի ընդունման պահից իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50%–ը վճարելու դեպքում պարտքը զրոյացնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում է գրանցվում ու ասում է, որ իր տուգանքներն ուղարկեն էլեկտրոնային հասցեով, տուգանվածից 20% զեղչ կստանա բոլոր դեպքերում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հիմա ուր են մեր միջազգային իրավունքի բարձրորակ մասնագետները. Շիրինյան

Հաջորդը

2023-ը ստվերի դեմ արդյունավետ պայքարի տարի է եղել․ Բադասյան

Առնչվող նյութեր
Դիտել

Որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել

Ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունը, թե սեպտեմբերի 20-ին ցուցարարները ներխուժել են Կառավարության շենք եւ այնտեղ իբր «հանդիպել ամերիկացի…
Դիտել

Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Պապին

«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Մարզաշապիկի վրա Մխիթարյանը հետևյալ գրառումն էր…
Դիտել

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share