Չեմ համարում, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է․ Փաշինյան

Ժամանակին բանակի պարագայում էի ասում․ որևէ մեկը չի կարող ասել, որ իրավապահ համակարգը իր գործունեության արդյունավետության համար կառավարությունից ակնկալել է որևէ բան, ու չի տրվել։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա ասել է, որ 2018թ-ից իրավապահների ֆինանսավորումն ավելացվել է. «Ինձ տեղեկանք տվեք՝ 2018թ հետո ֆինանսավորումն ինչքան ենք ավելացրել։ Սա նյարդ է առաջացնում և՛ հանրության, և՛ կառավարության, և՛ կառավարող մեծամասնության շրջանում, թե 5 տարի դատարկ էի՞նք խոսում, ասում էինք՝ էս ենք անելու, էն ենք անելու․․․ Տպավորություն է երբեմն, որ ամբողջ քրեական գործերի նպատակն էն ա, որ վերնագրեր հայտնվեն լուրերի թողարկումներում, ու դրա մասին բոլորը մոռանան»։

Նա ասել է, որ հանդիպումների ժամանակ մարդիկ են հիշեցնում այդ քրեական գործերի ճակատագրերի մասին. «Չի կարող այս պրոցեսն անվերջ լինել»։

Նա խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Չեմ համարում, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է։ Կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել, ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք, այսինքն, բոլոր պայմաններն ստեղծել ենք, որ գնանք, մենք մեր հրատապ գործերով զբաղվենք»։

Ըստ նրա՝ աննախադեպ ծավալի ներդրում է իրականացվել այդ ոլորտում, ու ակնկալվում է կոնկրետ արդյունք։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մինչ օրս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում կնքվել է հաշտության 4 համաձայնություն

Հաջորդը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ քարտուղարը հանդիպել է Վենսան Բրակոնյեի հետ

Հունիսի 29-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդական Վենսան Բրակոնյեի հետ: Հանդիպմանը…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական…
Դիտել

Խելք/Relq տեխնոլոգիական դպրոցը մեկնարկում է հինգերորդ անվճար դասընթացը՝ Cyber Security թեմայով

«Խելք» տեխնոլոգիական դպրոցը շարունակում է ընդունել հայտեր նոր՝ հինգերորդ դասընթացի համար, որը նորից փորձելու է հասնել բոլոր այն…
Դիտել

Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը անցել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման

Մայիսի 5-ին՝ ժամը 01:45, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 75 օր տևողությամբ: ՊՆՎ-2023-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share