Չգիտեմ` ինչպես եմ թողնելու սպորտը․ Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

«Ոչ ոք չգիտի, թե ես ինչերի միջով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշը ինձ ոգևորել ու բերել են այս մրցաշարին: Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղավ ու ինչի համար ուրախ եմ: 25 տարի է՝ այս մարզաձևում եմ»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Խուրշուդյանը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն առանձնակի շնորհակալություն հայտնեց հայ երկրպագուներին, որոնք իր կողքին են եղել թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ:

«Չգիտեմ` ինչպես եմ թողնելու սպորտը: Մի կողմից ուրախության արցունքներ են, մյուս կողմից տխրում եմ ու մտածում՝ երանի կրկին 20 տարեկան լինեի ու նորից մրցահարթակ դուրս գայի»,-ասաց նա:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն ավարտեցին Հայաստանի կանանց թիմի անդամները: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան ծանր քաշային կին ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 102 և 105կգ: Այս ձևում Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 122 կգ: Երկամարտի 227 կգ քաշով նա բրոնզե մեդալ նվաճեց:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու հողերն ապօրինի օտարվել է ֆիզիկական անձանց

Հաջորդը

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Առնչվող նյութեր
Դիտել

Tesla-ն ավելի քան 1 միլիարդ դոլար կներդնի Dojo սուպերհամակարգչի մշակման համար

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն ավելի քան 1 միլիարդ դոլար կներդնի Dojo սուպերհամակարգչի մշակման համա: Այն կօգտագործվի ընկերության մեքենաների…
Դիտել

Ռազմական գործողություններն սկսվելուց հետո հասկացել եմ, որ մենակ ենք, ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում. Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես սկսվեց պատերազմը։   «Սեպտեմբերի 19-ի առավոտյան…
Դիտել

Անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը․ Փաշինյան

Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին են և իրականության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share