Դանակահարություն Գյումրիի գիշերային ակումբում

Նոյեմբերի 2-ի գիշերը, ժամը 01.56-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Առափի գյուղի 46-ամյա և 25-ամյա երկու բնակիչ:

Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 2-ի կեսգիշերին Գյումրիի Ղարսի խճուղու գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված հորն ու որդուն դանակահարել էր գյումրեցի 34-ամյա տղամարդը:

Հետագա միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին Գյումրիի Անկախության հրապարակում 34-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կումայրիի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել նաև 8 «ադրբեջանական» գյուղեր․ Ադրբեջանի ԱԳՆ

Հաջորդը

2020թ. նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում զոհվեց ոստիկանության զորքերի 39 ծառայող

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ վավերացման

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, ուղարկել է Ազգային ժողովի վավերացման: «Լուրերին» հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության…
Դիտել

ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի հակահրթիռային համալիրներ

ԱՄՆ-ն ծրագրում է այս շաբաթ հայտարարել Ուկրաինայի համար միջին և մեծ հեռահարության հրթիռային պաշտպանության առաջադեմ համակարգեր գնելու մասին,…
Դիտել

Ձեր պահվածքով խախտել եք էթիկայի կանոնները (տեսանյութ)

ՀՀ ՄԻՊ ընտրության ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին հարցրեց ԱԺ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share