Եվրախորհրդարանը կոչ է անում խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. ընդունվել է երկու բանաձև

Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ այդ բանաձևերից յուրաքանչյուրում Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում.

Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։

Պատրաստ լինել կոնկրետ թիրախային և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, ինչպես նաև կասեցնել նավթի և գազի ներմուծումը` Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։

Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել ժամկետը և դիտորդներ տեղակայել նաև Թուրքիայի հետ սահմանին։

Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հաջորդը

Բեռլինում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը

Առնչվող նյութեր
Դիտել

Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է…
Դիտել

Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը պարտավորություններից շեղվելու փորձ է․ ՀՀ ԱԳՆ

Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումն Ադրբեջանի կողմից պարտավորություններից շեղվելու հերթական փորձ է։ Այս մասին Թվիթերի էջում գրել է…
Դիտել

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Սյունիքում և Գեղարքունիքում փաստահավաք աշխատանքների արդյունքում վեր հանված խնդիրներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 18-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) մշտական ներկայացուցիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share