Եվրոպական խորհուրդը պահպանել է Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրոպական խորհուրդը որոշել է, որ չի վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները հոկտեմբերի 18-ից հետո, ինչպես նախատեսված էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարությունում։

«Խորհուրդը որոշել է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ զենքի չտարածման ռեժիմի շրջանակներում Իրանի դեմ սահմանափակող միջոցները պահպանելու համար։ Խորհրդի կարծիքով՝ այս սահմանափակումները չեղարկելուց զերծ մնալու համոզիչ պատճառներ կան», – նշված է հայտարարությունում:

Պատժամիջոցները սահմանվել էին ՄԱԿ-ի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք «ընդգրկված էին միջուկային կամ բալիստիկ հրթիռների հետ կապված գործողություններում կամ կապված էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ»։ Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպական խորհուրդը որոշել է պահպանել գործող պատժամիջոցները, հատկապես նրանք, որոնք առնչվում են Իրանի կողմից միջուկային զենքի տարածմանը, ինչպես նաև զենքերի և հրթիռների հետ կապված էմբարգոյին։

«Այս քայլերը չեն նախատեսում Իրանի նկատմամբ Եվրամիության լրացուցիչ պատժամիջոցների սահմանում։ Ավելին, ԵՄ բոլոր պատժամիջոցները, որոնք արդեն չեղարկվել էին ԳՀՀԾ-ի շրջանակներում, մնում են չեղարկված», – ընդգծել են Եվրոպական խորհրդում։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստրասբուրգում մեկնարկել է ՀՀ վարչապետի և ԵՄ խորհրդարանի նախագահի հանդիպումը

Հաջորդը

Անվտանգային ոլորտի դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանափոխություն անելու կոչեր հնչեցնում. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Սեպտեմբերի 13-ից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքով

Նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրվել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից…
Դիտել

Բանակը կանոնավոր բնույթից ֆիդայականի փոխակերպելու գործընթացը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան

Իշխանության նախաձեռնած Ոստիկանության զորքերը, ևս մի քանի ստորաբաժանումներ իրար միացնելու ու Ազգային գվարդիա ձևավորելու գլխավոր նպատակը, երկրի համար…
Դիտել

Մակրոնը շնորհակալություն է հայտնել հայ գերիների վերադարձման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին, ովքեր ներգրավված են եղել Ադրբեջանից 8 հայ…
Դիտել

Որոնողական աշխատանքները չեղարկվել են

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների  պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում)…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share