Freedom House-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին ապահովել երկրում մեդիայի և խոսքի ազատությունը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարություն է տարածել կապված մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հետ։

«Ցավալի է, որ Հայաստանի Կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն խոսքի ազատությունը և սպառնալիքի տակ կդնեն երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը:

Քաղաքացիական հասարակությունն արդարորեն քննադատել է օրենքն այն հիմքով, որ այն կարելի է չարաշահել՝ քաղաքական գործիչներին և այլ ազդեցիկ հասարակական գործիչներին քննադատելու համար չափազանց մեծ տուգանքներ գանձելով և անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելով: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լրջորեն հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտահոգությունները և չեղարկել օրենքը»,- ասել է կազմակերպության՝ Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով եռապատկվել է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան

Հաջորդը

Երկու սպանված, 8 վիրավոր․ ԱՄՆ-ում հրաձագություն է տեղի ունեցել

Առնչվող նյութեր
Դիտել

Դեսպան Լիլիթ Մակունցը հանիպել է ԱՄՆ կոնգրեսական Թեդ Դոյչի հետ

Մայիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական…
Դիտել

ՀՀ-ում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական…
Դիտել

Ազգերի լիգա. Ֆրանսիան եզրափակիչում կմրցի Իսպանիայի հետ

Ազգերի լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում Բելգիայի հավաքականը մրցեց Ֆրանսիայի հետ: Առաջին խաղակեսում բելգիացիներին հաջողվեց երկու անպատասխան գնդակ…
Դիտել

Շոլցը բանակցություններ կվարի Փելոսիի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 16-ին Բեռլինում բանակցություններ կվարի ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share