Գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով։

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։

Երևանում մայիսի 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Մայիսի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մայիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Մայիսի 17-ի և 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։

Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խմբային խուլիգանություն կատարելու կասկածանքով Վահագն Չախալյանն ու ևս 4 անձ ձերբակալվել է

Հաջորդը

Ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

Առնչվող նյութեր
Դիտել

Վարդան Ղուկասյանի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վ․ Ղուկասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով Գյումրի համայնքում…
Դիտել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` FIFA Forward Awards 2023-ի հաղթող

ՖԻՖԱ-ն ամփոփել է եվրոպական անդամ ասոցիացիաների համար մշակված FIFA Forward Awards-2023 հատուկ նախաձեռնության արդյունքները: Առաջին անգամ իրականացվող նախաձեռնությանը…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share