Գյումրիի երթուղային ցանցը համալրվել է 8 նոր միկրոավտոբուսով

8 նոր միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի համալրման համար։ Ձեռք բերված նոր միկրոավտոբուսներն այսօր՝ փետրվարի 20-ին, Գյումրիում էին:

ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024թ.-ին նախատեսվում է ձեռք բերել 30 միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի լիարժեք թարմացման համար: 30 միկրոավտոբուսի ձեռքբերման սուբվենցիոն հայտն ուղարվել է կառավարության հաստատման: Առայժմ ձեռք է բերվել 8 հատ՝ հրատապության հիմքով, քաղաքի 3 երթուղիներ սպասարկող «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ն երկուսի սպասարկումից հրաժարվել է:

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ընդգծել է.«Այս 8 միկրոավտոբուսներով կսպասարկենք 14 և 18 համարի երթուղիները: Մեկ միկրոավտոբուսի ձեռքբերման նախահաշվային արժեքը՝ 18 076 666մլն դրամ է, հաղթած գինը՝ 14 900 000 մլն: Հուսով ենք, կկարողանանք նաև 22 համարի երթուղու բացը փակել և քաղաքը սպասարկող 8 երթուղիները, թարմացված միկրոավտոբուսներով, սպասարկենք ՓԲԸ-ի միջոցով: Իմ հանձնարարությամբ միկրոավտոբուսներում կլինեն և՛ ավտոբուս ՓԲԸ-ի, և՛ համայնքապետարանի թեժ գծի հեռախոսահամարները, որպեսզի բնակիչները կարողանան իրենց առաջարկներն ու բողոքները ներկայացնեն: Ավտոբուս ՓԲԸ-ն արդեն երկու անգամ գումարներ է փոխանցել համայնքի բյուջե, այդ գումարները կհավաքվեն և կծառայեցվեն ՓԲԸ-ի պարկի թարմանցման, կարիքների համար»:

Համայնքի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք 5 էլեկտրական ավտոբուսներին, դրանց շահագործմանը և մի շարք այլ հարցերի:

Նոր միկրոավտոբուսների շահագործման, երթուղիների սպասարկման, առկա խնդիրների, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքների մասին լրագրողների հետ խոսել է նաև «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն ժ/պ Ռոբերտ Անդրիասյանը, ընդգծել, որ անում են ամեն բան՝ բնակիչներին որակյալ սպասարկում ապահովելու համար:

Գյումրու համայնքապետարանը 2021 թ.-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք էր բերել 63 նոր միկրոավտոբուս, մասնակի թարմացրել երթուղային ցանցը:

Ձեռք բերված նոր միկրոավտոբուսները երթուղային ցանցում շահագործվում են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հաջորդը

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն

Առնչվող նյութեր
Դիտել

Oղու դիմաց թուրքի հավ ծախողը, Փառուխ ու Քարագլուխ ծախած որևէ մեկը չպետք է ոտք դնի Հայաստան․ Ստյոպա Սաֆարյան

Եթե Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, թե «իրավիճակ» ու այսուհետ «Ադրբեջանում» ռուս «խաղաղապահների» մնալու հարցերը կքննարկեն Բաքվի հետ, ՊՆ…
Դիտել

Հայաստանի մի շարք բնակավայրերում ձյուն եւ ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share