Հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված հունվարի 23-ի ցերեկը և 24-ին հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի ցերեկը և 24-ի գիշերը կշարունակի նվազել ևս 7-9 աստիճանով։

Երևանում՝ հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին հանրապետության ողջ տարածքում, 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 23-24-ին տեղումները առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ, 24-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 7-9 աստիճանով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարգարայում արագաչափ է տեղադրվել

Հաջորդը

Տերդ չմեռնի գիտություն. Շիրինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Tesla-ն ավելի քան 1 միլիարդ դոլար կներդնի Dojo սուպերհամակարգչի մշակման համար

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն ավելի քան 1 միլիարդ դոլար կներդնի Dojo սուպերհամակարգչի մշակման համա: Այն կօգտագործվի ընկերության մեքենաների…
Դիտել

Դպրոցի տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է…
Դիտել

Վթարի հետևանքով մահացած ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից

Երևան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։ Լրատվամիջոցների հետ զրույցում, այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share