Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանի ՍԳՍ ֆակուլտետի նախկին դեկանի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Ց.Ա.-ի նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններկատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց.Ա.-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղության կարգով հանդիսանալով «Փիլիսոփայության և պատմության», «ԲՊՀ հիմնադրամի Յունեսկոյի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության» ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ.Ն.-ից, Հ.Ս.-ից, Մ.Ա.-ից, Մ.Ծ.-ից, Ս.Ա.-ից, Վ.Մ.-ից և Ն.Պ.-ից, ընդունել է «1-ին օտար լեզու (անգլերեն) 4», «Գրավոր խոսք (անգլերեն)», «Գրավոր խոսք (անգլերեն) 2», «Բանավոր խոսք (անգլերեն) 3» առարկաների լուծարային քննություններն ու նշանակել դրական` «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) (4 դրվագ) և գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելը) (3 դրվագ):

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը զարգացնում է հարաբերությունները նրանց հետ, ում հետ հարմար է գտնում․ Պեսկով

Հաջորդը

Լավ հանդիպում ունեցա ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ․ Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել միջազգային դիտորդներ ուղարկել Ադրբեջան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը Ադրբեջանին կոչ է արել թույլ տալ միջազգային դիտորդներին՝ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ․…
Դիտել

Պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն ամփոփել է աշխատանքը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ դեկտեմբերի 29-ին  տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը…
Դիտել

Առողջապահության ոլորտում հայ-հնդկական գործակցության համար նոր էջ կբացվի

Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում երկու երկրների միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share