ՀԱՊԿ-ը Երևանից հարաբերությունների պարզաբանում է ակնկալում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարներում: Այդ մասին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ակնկալում ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը հստակություն կմտցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ Դա մեր միավորման բոլոր մասնակիցներին օգուտ կտար նախ և առաջ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար», – ասել է նա։ Ընդ որում, գլխավոր քարտուղարը նշել է, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին․ «Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են։ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այդ երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով», – ընդգծել է Տասմագամբետովը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց, բայց ազատ արձակվեց

Հաջորդը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի հակամարտությանը. Բայդեն

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է ՀՀ հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև…
Դիտել

«Սուրմալու» կենտրոնում քանդվել է կանգուն մնացած մասնաշենքը

«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Այդ մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share