Հարցը լուծվելու է միայն Լաչինի միջանցքով, այլ ճանապարհ չկա․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի շենքի առջև հավաքված հանրության հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ օգոստոսի 28-ի երեկոյան Արցախի քաղաքական ուժերի հետ հանդիպմանը քննարկվել է նաև նախագահի պաշտոնից իր հրաժարական տալու հարցը:

«Քննարկվել է նաև իմ նախագահ մնալու-չմնալու հարցը, մի քանի օր առաջ էլ եմ ցանկացել հրաժարական տալ: Վաղը, մյուս օր ավելի փոքր կազմով կրկին հանդիպում կունենանք, ու եթե որոշվի, որ ես պետք է հրաժարական տամ, հենց այս կիրակի գնալու եմ ազատ աշխարհազորի հետ դիրք պահեմ»,- նշել է Արայիկ Հարությունյանը:  

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում 3 երիտասարդներիառևանգումից հետո Ստեփանակերտում տեղի է ունեցել բազմամարդ ինքնաբուխ հանրահավաք: Ելնելով իրավիճակից՝ Արցախի քաղաքական ուժերն Ազգային ժողովում հրատապ ընդլայնված խորհրդակցություն են անցկացրել, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։

Շուրջ 6 ժամ տեւած խորհրդակցությունից հետո՝ կեսգիշերն անց, ԱԺ շենքի առջև հավաքված ժողովրդին մտահոգող հարցերին պատասխանել է երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը ժողովրդին հավաստիացրել է, որ անօրինական անցակետից առևանգված արցախցի երիտասարդները առաջիկա օրերին կվերադարձվեն։

Խոսելով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի մասին՝ նա նշել է, որ հարցը լուծվելու է միայն Լաչինի միջանցքով, այլ ճանապարհ չկա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր առևանգված հայ քաղաքացիների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը խափանման միջոց է կիրառել

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։…
Դիտել

G7 պատժամիջոցներ կկիրառի երրորդ երկրներում ռուսական բանկերի դեմ

«Մեծ յոթնյակի»՝ G7-ի երկրները մտադիր են սառեցված պահել Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները, քանի դեռ Մոսկվան չի փոխհատուցել Ուկրաինային հասցրած…
Դիտել

Արցախում վերսկսվել է ջրի պոմպակայանի կառուցումը

Ռուս խաղաղապահներն ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունն Արցախի Խնաբադ և Ասկերան բնակավայրերին ջուր մատակարարելու համար, որոնց մեծ…
Դիտել

11։00-ի դրությամբ հաստատվել է կարմրուկի 20 դեպք․ Նախարարը մանրամասներ է հայտնել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանում կարմրուկով վարակվածության դեպքերին։ Նախարարի խոսքով՝ մարտի 6-ի ժ․11։00-ի դրությամբ հաստատվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share