Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը շրջափակումն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «խաղաղության խաչմերուկի» ծրագրին՝ նշելով, որ Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը շրջափակումն է։

Ըստ նրա՝ հույս կա, որ արդեն 30 տարի շարունակվող այդ շրջափակումը խաղաղությամբ և «Խաղաղության խաչմերուկով» կհաղթահարվի. «Մենք ի՞նչ ենք կարծում՝ Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի արևելքը արևմուտքին, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին, Թուրքիային, Մեղրին՝ Երասխին և Հայաստանի մնացած մասին, Հայաստանը՝ միջազգային երկաթուղային ցանցին։ Այո, միանշանակ, և դա 100%–ով  համապատասխանում է մեր երկրի շահերին»,- ասել է նա։

Վարչապետը փաստել է, որ կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքներով։ Ըստ նրա՝ Ադրբեջանը Հայաստանի երկաթուղուց կարող է օգտվել Նախիջանի կապի համար․ այն նույն սկզբունքով, որով Հայաստանը կարող է օգտվել, օրինակ, Մեղրիի և Երասխի երկաթուղային կապի համար. «100%–անոց անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը, և սա է պատճառը որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգը»,-ասել է նա:

Վարչապետը նաև նշել է, որ խաղաղության առաջարկն արվել է միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, Վրաստանին. «Ադրբեջանի առաջին արձագանքը հետևյալն էր, որ իրենք, կարծես, այլևս հետաքրրքված չեն այդ նախագծով, ոովհետև իրենք կոմունիկացիաների նախագիծն իրականացնում են Իրանի հետ։ Մեր առաջարկը ընդունելու դեպքում այդ նախագիծը կիրականացվի»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսական կողմը հրավիրվել է խորհրդակցությունների․ Փաշինյան

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի հռետորաբանությունը շանտաժի եզրին է․ Հովսեփ Խուրշուդյան

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև…
Դիտել

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2%

ՀՀ Էկոնոմիկայի նախարարոսւթյունը հրապարակել է 2022թ․ դեկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2022թ․ հունվար–դեկտեմբերը 2021թ․ հունվար– դեկտեմբերի համեմատությամբ Տնտեսական ակտիվության…
Դիտել

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու՝ ադրբեջանական կողմի հրավերից

Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններն այսօր՝ օգոստոսի 27-ին, հրաժարվել են Շուշի այցելելուց: 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո…
Դիտել

ՀՀ դեսպանությունը տեղափոխվեց Լվով եւ Ուժգորոդ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share