Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը հանդիպել է ցուցարարներին

Հայաստանում ԼՂ ներկայացուցչության դիմաց այսօր բողոքի ակցիա են կազմակերպել մի խումբ արցախցիներ, որոնք բողոքում էին ԼՂ նախագահի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրված հրամանագրի դեմ, ըստ որի՝ քաղծառայողները պաշտոններից ազատվել են հոկտեմբերի 1-ին և մինչ օրս աշխատավարձ չեն ստացել:

Սամվել Շահրամանյանը փորձել է հանդիպել ներկայացուցչություն մուտք գործած անձանց հետ։ Իրադրությունը լարվել է. հնչել են վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ․

«Ամեն ինչի մասին պատրաստ եմ խոսելու, ունենք ևս մի հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը, և այս Հայաստանի Հանրապետության ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք։ Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել ու քննարկել այն, ինչի մեջ ինձ մեղադրում եք կամ ինչ հարցեր մեզ ուղղում եք»,– նշել է Ղարաբաղի վերջին ղեկավարը։

Նա ասել է, որ քանի որ չի հաջողվում լրատվամիջոցներից զերծ մնալ, շատ բան ունի ասելու․ «Բայց այն, ինչ որ ձեզ պետք է ասեմ, մեծ վտանգներ է պարունակում և՛ Հայաստանի, և՛ Արցախի հետագա ճակատագրի համար»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանդիպել են Իսրայելի նախագահն ու Միացյալ Թագավորության վարչապետը

Հաջորդը

Արցախի Հանրապետությունը լուծարված չի. Շահրամանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Դիմակ կրելը որոշ դեպքերում այլեւս պարտադիր չի լինի

Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում: Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի:…
Դիտել

Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2023 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

Սույն թվականի հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Քրեակատարողական ծառայության…
Դիտել

Արարատ Միրզոյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին

Մարտի 16-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին, որտեղ հանդես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share