Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Մարտի 25-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ:

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական կապերի վրա։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հարավային Ամերիկայում Արգենտինայի դերը որպես ՀՀ կարևոր գործընկեր՝ նշելով, որ դրա պարզ վկայությունն են նաև բարձրաստիճան փոխայցելությունները։

Հանդիպման ընթացքում երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել ուսումնասիրել նոր հնարավորությունները և խորացնել փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, էներգետիկ ոլորտներում։ Գոհունակությամբ նշվել է, որ երկու երկրների միջև ձևավորվել է լայն իրավապայմանագրային բազա՝ միաժամանակ ընդգծելով փոխգործակցության ընդլայնմանը համահունչ այն նոր ուղղություններով համալրելու պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև փոխգործակցության հարցերի:

Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում ընդգծվել է նաև ներդրումային ծրագրերի հետագա խրախուսման կարևորությունը։

Երկու երկրների միջև համագործակցության զարգացման համատեքստում նախարարներ Արարատ Միրզոյանը և Դիանա Մոնդինյոն անդրադարձել են նաև Արգենտինայում հայ համայնքի՝ որպես յուրատեսակ կամրջի դերին։

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ընթացող բանակցությունները։ Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, և ընդհանուր առմամբ մինչ օրս բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը։

Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ մատնանշելով դրա միջոցով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները, տարածաշրջանում կայունությանը նպաստելու ներուժը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պաշտպանական ոլորտում Հայաստանի գործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ․ Փաշինյան

Հաջորդը

Մեզնից նախորդ 30 տարվա համար փորձելու են վրեժ լուծել․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել…
Դիտել

Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանին. ԵԽ պատգամավորները ԵՄ բարձր ներկայացուցչին հորդորել են միջամտել

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ…
Դիտել

Սրտային պաթոլոգիայով հիվանդը Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ…
Դիտել

Ապրիլի 8-ին՝ մինչև կեսօր, կդադարեցվի հ. 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ որ ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share