Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան ալիքում գրել է.

«Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է:

Իմ կարծիքով մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանին անհրաժեշտ է նման մոդելի պետականություն, ինչքան շուտ, այնքան լավ. Շիրինյան

Հաջորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Անգլիկան Եկեղեցու առաջնորդի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղաքական դաշտը «պարզաջրվում» է (տեսանյութ)

Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը կմասնակցի հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այսպիսով «Հանրապետական» կուսակցությունը թերեւս վերջին ընդդիմադիր քաղաքական ուժն…
Դիտել

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share