Հայաստանում բնակչության թվաքանակը 2001թ-ից 2022թ-ը նվազել է 8.7%-ով

Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) հրապարակել է Հայաստանի 10 խոշոր քաղաքներում բնակչության թվի ցուցանիշենրը 2001-ից 2022թթ. կտրվածքով։

Հայաստանում բնակչության թվաքանակը 2001թ-ից 2022թ-ը նվազել է 8.7%-ով՝ հասնելով 2,932,731-ի, ընդ որում՝ բնակչության թվի անկման տեմպը առավել արագ է եղել մարզային քաղաքների դեպքում՝ 18.4%, համեմատության համար՝ դիտարկվող ժամանակահատվածում Երևանի բնակչությունը նվազել է 1.5%-ով, իսկ գյուղական բնակչությունը՝ 7.5%-ով։

Ներկայումս մարզային 47 քաղաքներում ապրում է 785,236 մարդ, բնակչությամբ ամենամեծ քաղաքը Գյումրին է՝ 112,301, իսկ ամենափոքրը՝ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքը՝ 227 բնակչով։

Դիտարկվող ժամանակահատվածում մարզային քաղաքների շրջանում բնակչության թվի ամենամեծ անկումը գրանցվել է Ծաղկաձորում (-38%),  որին հաջորդում են Գավառը (-33%), Թալինը (-30%), Վանաձորը (-30%) և Կապանը (-28%)։

2001թ-ի համեմատ բնակչության թվի աճ է արձանագրվել քաղաքներից հինգում՝ Ագարակ (17 անգամ), Բյուրեղավան (28%), Եղվարդ (6%), Աբովյան (4%) և Արթիկ (0.5%):

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանցկացվեն վարժական հավաքներ

Հաջորդը

Սուրիկ Խաչատրյանի որդու գործով նախաքննությունն ավարտվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Մի շարք կուսակցությունների ձայներն ավելացել են. ընտրական հանձնաժողովներում ամփոփվել են վերահաշվարկի արդյունքները

ՀՀ ԿԸՀ-ից հայտնում են, որ Երևանի 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։ Պատկերն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share