Հայաստանը և Հունաստանը նոր լիցք կհաղորդեն ռազմատեխնիկական գործակցությանը

Մարտի 4-ին՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

Հաջորդը

Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. ՔԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Կաթողիկոսը, ՀՀ և Արցախի նախկին նախագահները քննարկել են ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ…
Դիտել

ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Այսպիսով, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 24…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share