Հայկական կողմը պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել և ստորագրել խաղաղության պայմանագիրը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.

«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից:

ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:

Ըստ այդմ համարում ենք, որ Կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ժամը 10։00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է․ երթևեկությունը վերականգնված է

Հաջորդը

Նոր մանրամասներ գազաբենզալցակայանի պայթյունից

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կառաջարկեմ երկրում սկսել քաղաքական կոնսուլտացիաներ․ Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ ծանոթացել է Սամվել Բաբայանին…
Դիտել

Մարսելում շենքի պայթյունից հետո փլատակներից 2 հոգու մարմին է հայտնաբերվել

Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում 4-հարկանի բազմաբնակարան շենքը գետնին է հավասարվել պայթյունի հետևանքով: Շենքի փլատակներից 2 հոգու մարմին…
Դիտել

Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 24-ին՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share