Հայտնի են France Football-ի մրցանակաբաշխության դափնեկիրները

Փարիզում երեկ տեղի է ունեցել France Football-ի մրցանակաբաշխությունը։ Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ ներկայացնող «Ինտեր Մայամի» ակումբի 36-ամյա ավագը 2022/23 մրցաշրջանի արդյունքներով ստացել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը:

Նախորդ մրցաշրջանում Մեսսին, խաղալով ՊՍԺ-ում, դարձավ Ֆրանսիայի չեմպիոն և նվաճեց երկրի Սուպերգավաթը:

Արգենտինայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսին հաղթել է ԱԱ-2022-ում: Նա հեղինակել է 7 գոլ, դարձել մրցաշարի երկրորդ ռմբարկուն և ճանաչվել Քաթարում կայացած աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Սա Մեսսիի 8-րդ ռեկորդային «Ոսկե գնդակն» է։ Ֆուտբոլային հանճարը մրցանակին արժանացել է նաև 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2022/23թթ.։ Կրիշտիանու Ռոնալդուն մրցանակին արժանացել է 5 անգամ։

Ներկայացնում ենք մնացած մրցանակների դափնեկիրներին։

Էմիլիանո Մարտինեսը France Football-ի կողմից արժանացել է Լև Յաշինի անվան մրցանակը:

«Աստոն Վիլլայի» դարպասապահն ԱԱ-2022-ում հաղթել է Արգենտինայի ընտրանու հետ և եղել եզրափակիչ խաղի գլխավոր հերոսներից մեկը՝ վերջին վայրկյաններին «սեյվ» կատարելով։

Յաշինի գավաթը հանձնվում է աշխարհի լավագույն դարպասապահին: Նախորդ տարի մրցանակը ստացել էր Տիբո Կուրտուան։

Էրլինգ Հոլանդը ստացել է Գերդ Մյուլլերի անվան մրցանակը։

France Football-ը «Գերդ Մյուլլերի գավաթը» հանձնում է մրցաշրջանի լավագույն ռմբարկուին:

20022/23 մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ կատարել է թրեբլ և 53 խաղում դարձել է 52 գոլի հեղինակ:

Ջուդ Բելինգհեմը France Football-ի կողմից ստացել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը:

Անգլիայի հավաքականի և «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպանը ստացել է «Կոպա տրոֆին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող. 30 զինծառայող համարվում է անհետ կորած

Հաջորդը

ԿԲ-ն իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.5 տոկոս

Առնչվող նյութեր
Դիտել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը

2023 թվականի փետրվարի 17–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում,…
Դիտել

Հայ ժողովուրդն աղոթում է բրիտանացի ժողովրդի հետ միասին. Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Էլիզաբեթ Թրասին՝ Եղիսաբեթ…
Դիտել

Ավազակություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Չորս անհայտ անձանց կողմից Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով…
Դիտել

Պետական բյուջեից շուրջ 560 միլիոն դրամ հափշտակելու փորձ է արվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share