Հայության դարավոր իղձին ազգային միասնությանը ես չեմ հավատացել ու չեմ հավատում. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը.

«Հայության դարավոր իղձին ազգային միասնությանը ես չեմ հավատացել ու չեմ հավատում։ Այդ միասնությունը երբեք ձեռք չի բերվել։ Եղել է վարդագույն հույս և թանկ էներգիայի սպառումը։ Ժամանակի կորուստ։ Հայտնի է, որ Թիֆլիսի հայության մի ստվար, հիմնականում հարուստ զանգված դեմ էր Հայաստանի անկախությանն ու կատաղի պայքար էր մղում փաստի դեմ։ Հիմա հարց է՝ մեր օրերում հնարավո՞ր է ազգային միասնություն «Ղարաբաղյան կլանի», ռուսական հինգերորդ շարասյան և բնազդով ապրող ռսաքոծ «արմյաշկի» հետ։

Պետականության ու Հայաստանի, համահավաք հայության հաշվին, անշուշտ։ Բայց դա պե՞տք է Հայաստանին՝ պատասխանեք ինքներդ։
Սակայն, ես հավատում եմ ազգային համախմբմանը շատ որոշակի իդեալի հայության Ազատության ու Հայաստանի Անկախության շուրջ։ Ու այդ հավատով ես և ՔԺԿ- ն գործում ենք ու պայքարում։ Ու օժանդակում եմ, Հայաստանի պատմության ու շրջադարձի այս ծանրագույն, նաև պատասխանատու օրերին, համահավաք հայության Հայրենիքում, թե Սփյուռքում, հ ա մ ա խ մ բ մ ա ն ը Հայոց պետականության ու գործող օրինական իշխանության շուրջ։
Այլ դիրքորոշումը ուղիղ ճանապարհ է դեպի անդունդ, դեպի ազգային – պետական դավաճանություն, դեպի ազգային անէացում։
Լ. Շ.»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաջորդը

Ենթակառուցվածքները պետք է մնան այն պետության ինքնիշխանության ներքո, որի տարածքով դրանք անցնում են. Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ձերբակալություն՝ Սևան քաղաքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված…
Դիտել

Հանրության և իշխանության քայլերից է երևալու ժողովրդավարության իրական ուժը

Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը բռնություն էր կիրառել անչափահասի նկատմամբ։ Բռնության տեսանյութի հրապարակումից հետո հանրային դժգոհության…
Դիտել

Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ ԼՂ-ում անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛…
Դիտել

Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր, հանդիպել համայնքների բնակիչների հետ

Հուլիսի 20-ին և 21-ին ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share