ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել էԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի քարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերին, որին ուղեկցել են ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի թիմի ղեկավարՄարի Կուրթը ևՀայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹԻՀ) գրասենյակի տնօրենԱլեքսիս Հաֆտվանին։

Ողջունելով հյուրերին՝ Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, մասնավորապես՝ԹԻՀ գրասենյակի միջև ծավալված համագործակցությունը։ Դրա շրջանակներում իրականացված վերապատրաստման ծրագրերը դրական մեծ ազդեցություն են ունեցել ՀՀ ՔԿ մարդկային ռեսուրսների մասնագիտական զարգացման վրա, իսկ ցուցաբերված տեխնիկական, ծրագրային, մեթոդական աջակցությունը նպաստել է քննչական մարմնի գործունեության շարունակական լավարկմանը։ ԱՄՆ իրավապահ մարմինների հետ գործակցության սերտացման տեսանկյունից ընդգծելով մեկ տարվա ընթացքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ ստորագրված համագործակցության հուշագրերի կարևոր նշանակությունը՝ պարոն Քյարամյանը վերահաստատել է համագործակցությունն ավելի խորացնելու՝ Քննչական կոմիտեի պատրաստակամությունը։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը ևս բարձր է գնահատել փոխվստահության, համագործակցության մակարդակն ու որակը։ Նա ողջունել է պրոֆեսիոնալիզմի և արդյունավետության բարձրացմանը, ներուժի արդիականացմանը և ինստիտուցիոն հզորացմանը միտված՝ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող բարեփոխումները։ Պարոն Յոդերը նաև նշել է, որ այդ ուղղություններով, ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա, փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՔԿ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև՝ անդրազգային բնույթի առանձին հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, և գենդերային հիմքով բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավորությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը նշանակվել է հունիսի 28-ին

Հաջորդը

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի հատվածից սկսելով՝ ստեղծել ենք հենման կետ․ ԱԺ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի․ Ջերմուկն ապրեց

Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի: Սեպտեմբերի 13-ն է, ու եկել է պահ, ալեկոծ հոգեվիճակը մի…
Դիտել

Վրացական պետհամարանիշների հետ կապված ոչ մի կոմպրոմիս չի լինելու. վարչապետ (տեսանյութ)

Վրացական պետհամարանիշների հետ կապված ոչ մի կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
Դիտել

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Արտաշատի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտը» հաղորդում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակությանավտոճանապարհի 28+900 կմ – 36+212 կմ հատվածում (աջ և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share